Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2018-ին ցնծացող ժողովուրդն այսօր ողբում է․ Սերժ Սարգսյան

«Ցավոք սրտի 2018 թվականին ցնծացող ժողովուրդն այսօր ողբում է»,- այսօր՝ ջահերով երթին միանալիս լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ողբում է կրկնապատկպված, եռապատկված Եռաբլուրում, ողբում է Արցախի մի մասը կորցնելու համար, մեր անպաշտպան սահմանների համար, կազմաքանդված բանակի համար․․․»,- նշեց նա։

«Այս առումով, իհարկե, ես ավելի շատ ցավ հիմա եմ ապրում, քան ապրել եմ 2018 թվականի այս օրը»,- նկատեց նա։

Հարցին՝ չե՞ք փոշմանել, որ 2018թ. ուժ չեք կիրառել և թույլ եք տվել, որ տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ, նա պատասխանեց. «Ես այդ հարցին մի քանի անգամ պատասխանել եմ: Իրականության մեջ, ես չեմ փոշմանել, բայց եթե ես կարողանայի կանխատեսել այս ամբողջ արհավիրքը, միգուցե 2018թ. մարտ-ապրիլ ամիսներին այլ կերպ կգործեի, բայց իրոք չեմ փոշմանել, որ մեր խաբված ժողովրդի դեմ ուժ չեմ կիրառել: Ուղղակի կցանկանայի, որպեսզի այսօր էլ 2018թ. պահանջատեր ժողովուրդը նույն պահանաջատիրությամբ այսօր հանդես գար: Այդ ժողովրդին խոստացել էին կարճ ժամանակում Հայաստանը դրախտ դարձնել, բա, նույն պահանջատիրությամբ պետք է հանդես գար: Ցավոք սրտի, այն ժամանակվա ոգևորությունը այսօր վերածվել է հիասթափության, բայց մեր թիմը, մեր համակիրները, ողջախոհ մարդիկ պահանջատեր լինելուց առաջ հայրենասերներ են և ցանկացած պարագայում մենք կանգնելու ենք մեր ժողովրդի, մեր պետականության կողքին»:

Please enter a valid URL