Search
Close this search box.

Կարևոր հաղորդագրություն՝ Արցախից

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվա նախօրեին տարածել է հայտարարություն, որտեղ, մասնավորապես, ասվում է․

✅Օսմանյան կայսրության հայերը բնաջնջվել են իրենց իսկ պետության իշխանությունների կողմից՝ միջազգային հանրության անտարբերության պայմաններում
✅ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը վերահաստատում է իր անսասան աջակցությունն Արցախի քաղաքացիներին և իր հանձնառությունը 30 տարվա ընթացքում նրանց կառուցած ժողովրդավարական պետության ճանաչման անհրաժեշտությանը։
✅ Ադրբեջանի կողմից 2020 թ․ սեպտեմբերին սանձազերծված պատերազմի արդյունքում օկուպացվել է Արցախի տարածքի զգալի մասը։
✅ Ադրբեջանի և նրա դաշնակից Թուրքիայի ղեկավարության կողմից ամենաբարձր մակարդակով վարվում է հայատյաց ռասիստական քաղաքականություն։
✅ Բարեկամության շրջանակը կարծում է, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրագործած ագրեսիայից, և այնտեղ Բաքվի ռեժիմի գործած հանցագործություններից հետո Մինսկի
խմբի համանխագահ երկիր հանդիսացող Ֆրանսիան պետք է անհապաղ հրաժարվի իր անպտուղ չեզոք քաղաքականությանից և միջազգային իրավունքի հիման վրա ճանաչի Արցախի Հանրապետությունը:

Արցախի Արտաքին գործերի նախարարություն

Please enter a valid URL