Այսօր առավոտյան 3,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի հարավում: Новости-Грузия-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 10:54-ին Նինոծմինդա քաղաքից 14 կմ դեպի արևելք (Սամցխե-Ջավախքի տարածաշրջան)՝ Սագամո գյուղի շրջանում:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: