Search
Close this search box.

44-օրյա պատերազմի մասնակիցները դադարեցնում են հացադուլը

44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը, որոնք Ազատության արդեն մի քանի օր է, ինչ հրապարակում Արցախի փրկության համար մղվող պայքարի շրջանակում անժամկետ հացադուլ էին հայտարարել, քիչ առաջ հայտարարեցին, որ իրենց առջև դրված խնդիրը համարում են լուծված և դուրս են գալիս հացադուլից, ինչի մասին հնչեցրին հայտարարություն։

«Սակայն մենք անպայմանորեն նորից հանդիպելու ենք, քանի որ մեզ այլևս մի բան է հավերժ կապում՝ մենք անկախության սերունդ ենք, և մենք ևս մեկ անգամ ասում ենք, որ Արցախը չի կարող և չի լինելու Ադրբեջանի կազմում»,– ասվում էր հայտարարությունում։

Հիշեցնենք, որ նրանք ավելի վաղ հայտարարել էին, որ հացադուլը կդադարեցնեն միայն այն դեպքում, երբ համարեն, որ կատարել են իրենց առջև դրված խնդիրը, այն է՝ արթնացնել Անկախության սերնդի ներկայացուցիներին՝ հանուն Արցախի, հասցնել մարդկանց գիտակցությանը, որ Արցախն իրոք վտանգված է և ժամանակն է դուրս գալ փողոց և փողոցում պայքարել Արցախի փրկության համար։

Please enter a valid URL