Search
Close this search box.

Ալիևը Շուշիից նախազգուշացրել է Հայաստանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ կոչ է արել կոնկրետ բանակցություններ սկսել Երևանի հետ՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։

«Եթե Հայաստանում կան որոշակի ուժեր, որոնք դեռ մտածում են ռևանշիզմի մասին և դրա հիման վրա խոչընդոտում են խաղաղության պայմանագրի ստորագրումն ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ապա մենք ստիպված կլինենք նման քայլերի դիմել և չճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,-ասել է նախագահը՝ ելույթ ունենալով Շուշիում:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի այլ երկրների նկատմամբ։

«Չնայած պատերազմի ավարտին՝ Հայաստանի տարածքային պահանջները չեն ավարտվել, բայց ես վստահ եմ, որ նրանք կդադարեն: Վստահ եմ, որ հետկոնֆլիկտային շրջանում մեր ձեռնարկած գործողությունների արդյունքում մենք կվերացնենք Հայաստանի և համաշխարհային հայերի տարածքային պահանջները Ադրբեջանի դեմ։ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի այլ երկրներից, բայց մենք էլ մեր տարածքը ոչ մեկին չենք զիջի», -ասել է Ալիևը։

Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Please enter a valid URL