Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի հայտարարությունը հանցակազմ պարունակում է, թե ոչ. Գլխավոր դատախազի պատասխանը

«Դեռևս նախորդ տարի հարուցված է ու Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է քրգործ, որի քննության առարկան՝ 44-օրյա պատերազմին նախապատրաստվելու, ամբողջ գործընթացում ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունները բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև դրանց արդյունքների հետ պատճառական կապն է:

Զոհված զինծառայողների ծնողների հաղորդումը վերաբերում էր ԱԺ նիստի ժամանակ ՀՀ վարչապետի ելույթում հնչած խոսքերին. այդ խոսքերը մեր կողմից արդեն իսկ ուղարակվել էին ու հետևաբար այդ հաղորդմամբ ներկայացված նյութը դարձյալ ուղարկվեց Հակակոռուպցիոն կոմիտե՝ քննության առարկա դարձնելու համար»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՀՀ վարչապետի կողմից բազմաթիվ հայտարարություններ են հնչել պատերազմին առնչվող, նա քրեադատավարական որևէ կարգավիճակ ունի՞. «Գործի քննության առարկային առնչվող ցանկացած հրապարակային խոսք, որը կհնչի վարչապետից կամ որևէ մեկից, այդ անձինք պետք է հարցաքննվեն: Նախաքննական մարմինը նրա պարզաբանումները բազում հարցերի շուրջ պետք է ստանա: Իսկ հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ, քանի՞ անգամ և այլն, թույլ տվեք այս պահին դեռևս չասել»,- արձագանքեց Դավթյանը:

Please enter a valid URL