Search
Close this search box.

Դեմ եմ «ազգությամբ հայ»-ի ընդգծմանը․ Իշխանության վտանգավոր առաջարկը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ՀՀ քաղաքացիության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Քննարկման ժամանակ ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը անդրադարձավ արագացված և պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցին։

«Կարծում եմ ճիշտ չէ, երբ ասում ենք՝ պարզեցված կամ արագացված կարգով ազգությամբ հայերին քաղաքացիություն շնորհելու մասին, ավելի ճիշտ կլիներ «ազգությամբ հայեր»-ը հանել, հնավոր է ազգությամբ հայ չլինի, բայց մենք ընդառաջենք որևէ մեկի ցանկությանը դառնալ ՀՀ քաղաքացի։ Հետևաբար ես դեմ եմ «ազգությամբ հայեր»-ի ընդգծմանը։ Մի քիչ վիրավորական էլ է, երբ մարդուն ասում են արի ապացուցի, որ դու հայ ես։ Եթե այդ մարմինը, որը համոզում ունի, որ դիմացը հայ է նստած, էլ պետք չէ, որ ինքը ապացուցի, որ հայ է»։

Խաչատրյանը բերեց այն երկրների օրինակը, որտեղ անձնագրում չի նշվում ազգությունը։

«Մենք պրոբլեմներ ենք ստեղծում այն մարդու համար, ով ուզում է ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Հնարավոր է լինի դեպք, երբ մարդը ազգությամբ հայ չէ, բայց ցանկանում է արագ և պարզեցված կարգով ստնալ ՀՀ քաղաքացիություն»,- ասաց նա։

Please enter a valid URL