Մահացած են գտել НОВАТЭК-ի տնօրենների խորհրդի նախկին փոխնախագահին, նրա կնոջն ու դստերը
НОВАТЭК գազային ընկերության տնօրենների խորհրդի նախկին փոխնախագահ Սերգեյ Պրոտոսենյային՝ կնոջ և դստեր հետ մահացած են գտել Իսպանիայում, հաղորդում է Telecinco հեռուստաալիքը:
Մոր և դստեր դիերը հայտնաբերվել են անկողնում, իսկ Պրոտոսենյայի մարմինը՝ այգում։ Տղամարդու կողքին հայտնաբերվել է կացին և դանակ:
Ըստ նախնական վարկածի, Պրոտոսենյան կացնով և դանակով սպանել է կնոջն ու դստերը, ինչից հետո ինքնասպան է եղել:
Պրոտոսենյայի ընտանիքը ապրում էր Ֆրանսիայում, և նրանք Իսպանիա էին մեկնել Զատկի տոներին։ Նովատեկի նախկին թոփ-մենեջերի կարողությունը գնահատվում է 400 մլն եվրո։
Իսկ ապրիլի 18-ին Մոսկվայի բնակարանում սպանված են գտել ռուսական Գազպրոմբանկի 51-ամյա նախկին փոխնախագահ Վլադիսլավ Ավաևին, նրա 47-ամյա կնոջը՝ Ելենային և 13-ամյա դստերը՝ Մարիային։