Search
Close this search box.

ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը

Ապրիլի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը,տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և այդ համատեքստում ԵՄ-ի տարածաշրջանային կայունության ամրապնդմանը միտված ջանքերին:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող այլ հարցեր:

Please enter a valid URL