Search
Close this search box.

«Խզված ձայնով» հրետանավորի կոչը հանրությանը

«Որպես անկախության սերնդի ներկայացուցիչ, որպես մտահոգ քաղաքացի՝ գտնվում եմ այստեղ, սատարում եմ հացադուլ հայտարարած ընկերներիս ու բոլոր նրանց, ովքեր միանում են բացարձակ արժեքները կրելուն». Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի օրերին հայտնի դարձած Մնացական Ավետիսյանը։

«Կոչ եմ անում անկախության սերնդի ներկայացուցիչներին այսօր ևս 19։30 գտնվել այստեղ՝ գեներացնելու մեր մտքերը, գաղափարները՝ կապված Արցախը որպես բացարձակ արժեք ընկալելու, կրելու, պահպանելու, պաշտպանելու համար»,- աասաց Մնացականը:

Լրագրողի այն հարցին, թե արդեն 4-րդ օրն է տղաները հացադուլ են անում, ի՞նչն է պատճառը, որ մարդիկ չեն միանում շարժմանը Մնացականը պատասխանեց.

«Հացադուլի գլխավոր նպատակը հենց դա է. մեր միացումը այս նախաձեռնությանը նպատակ է հետապնդում՝ հասկանալու դրա դրդապատճառները ու այն հանգամանքները, որոնք ստիպում են մարդկանց այդպես հանգիստ շրջել՝ մտածելով, որ այն ինչ կատարվում է դա նորմալ է»,- նշեց հրետանավորը:

Please enter a valid URL