Search
Close this search box.

Մոսկվայի տարբեր հատվածներում տեղադրվել են Հայոց ցեղասպանության մասին հիշեցնող վահանակներ

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախաշեմին, Ռուսաստանի հայերի միության ջանքերով, Մոսկվայի ողջ տարածքում տեղադրվել են գովազդային վահանակներ, որոնք հիշեցնում են մարդկության դեմ այդ հրեշավոր հանցագործության մասին: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանում Հայերի միության ֆեյսբուքյան էջից։

«Այս օրերին Մոսկվայի ողջ տարածքում Ռուսաստանի հայերի միությունը տեղադրել է մարդկության պատմության մեջ առաջին` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը հիշեցնող պաստառներ:
«1915 թվականի ապրիլի 24-ը տխուր օր է, որը կապված է մարդկության պատմության ամենասարսափելի և դրամատիկ իրադարձություններից մեկի՝ հայ ժողովրդի ցեղասպանության հետ։ Մենք գլուխ ենք խոնարհում այս ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առաջ, ինչը մեր երկրում միշտ ընկալվել է՝ որպես սեփական ցավ ու դժբախտություն։

Ռուսաստանի դիրքորոշումը միշտ եղել և մնում է օբյեկտիվ և հետևողական. ազգային հիմքի վրա զանգվածային ոչնչացման արդարացում չի կարող լինել»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»»,֊ասվում է Ռուսաստանում Հայերի միության ֆեյսբուքյան էջի հրապարակման մեջ։

Please enter a valid URL