Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն CNN Turk-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ուկրաինայում թուրքական «Բայրաքթար» անօդաչու սարքերի կիրառմանը՝ շեշտը դնելով դրան Արևմուտքի արձագանքին:
«Ուշադրություն դարձրեք Արևմուտքի արձագանքին. Ղարաբաղում, նրանց կարծիքով, թուրքական մարտական անօդաչուները «մարդասպաններ» էին, իսկ Ուկրաինայում դրանք վերածվեցին «հրեշտակների»», — ասել է Չավուշօղլուն CNN Turk-ին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ արևմտյան երկրները միայն հիմա են սկսել հասկանալ Թուրքիայի դերը տարածաշրջանում։
Հիշեցնենք, որ վերջերս «Բայրաքթար»-ների վերաբերյալ նմանատիպ հայտարարություն էր արել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: