Search
Close this search box.

Օր 57. Ի՞նչ է տեղի ունեցել վերջին ժամերին

Ուկրաինայում տիրող իրավիճակը սյս ժամի դրությամբ.

✔️Մեծ յոթնյակի երկրներն ակնկալում են, որ Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալը կգերազանցի 24 միլիարդ դոլարը, ինչպես նաև խոստացել են մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։

✔️ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Չինաստանին անվանել է գերտերություն, որն ունակ է շրջել Ուկրաինայումi իրադարձությունների ընթացքը, եթե ինչ-որ մեկի կողմն անցնի։

✔️Մարիուպոլի «Ազովստալ» գործարանը հինգշաբթի ամբողջությամբ կանցնի Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ. Կադիրով։

✔️Ուկրաինայի իշխանությունները որպես ռազմական օգնություն այլ երկրներից ինքնաթիռներ չեն ստացել, Կիև են ուղարկվել միայն պահեստամասեր. Պենտագոն։

✔️Չինաստանի ղեկավարությունը չի ընդունում միակողմանի պատժամիջոցները և մտադիր չէ երկակի ստանդարտներ պահպանել միջազգային խնդիրների լուծման հարցում. ՉԺՀ նախագահ Ցզինպին։

✔️ՄԱԿ-ը և համագործակցող կազմակերպությունները հումանիտար օգնություն են հասցրել Ուկրաինայում ավելի քան 2,5 միլիոն մարդու. Գուտեռեշ:

✔️Հնդկաստանը հրաժարվել է ընդունել Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի ինքնաթիռը՝ Ուկրաինային օգնության բեռով. «Kyodo»։

✔️Ամերիկյան «Procter & Gamble» ընկերությունը հայտարարել է ռուսական շուկայից հնարավոր դուրս գալու մասին` պատժամիջոցների, ֆինանսական սահմանափակումների և մատակարարման խնդիրների պատճառով։

✔️Ռուսաստանը մերժել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջարկը՝ Ուկրաինայում 4-օրյա «Զատկի զինադադար» հաստատելու վերաբերյալ:

Այդ օրերը միայն առիթ են լինելու ուկրաինացի զինվորականների վերախմբավորման և զենքի նոր խմբաքանակներ ստանալու համար, ասել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Խաղաղության և հրադադարի կոչերն այս պայմաններում շատ կեղծ են հնչում, ինչը գործնականում նշանակում է միայն Կիևի ազգայնականներին և արմատականներին շունչ քաշելու հնարավորություն տալու ցանկություն»։

Ապրիլի 19-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտեռեշը Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել էր 4-օրյա ժամկետով «Զատիկի զինադադար» անել։ Ուկրաինայի ԱԳՆ-ն դրան պատրաստակամորեն արձագանքեց հենց հաջորդ օրը։

Ռուսական հակաօդային պաշտպանությունը Դոնբասում խոցել է ուկրաինական Մի-8 ուղղաթիռը. ՌԴ պաշտպանության նախարարությունը պատմել է հատուկ գործողության ընթացքի մասին․

✔️Օրվա ընթացքում ՌԴ ԶՈւ-ն ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք է խոցել Իզյում և Նովոբոգդանիվկա բնակավայրերի վրա։

✔️Օրվա ընթացքում ռուսական ավիացիան խոցել է ուկրաինական 73 ռազմական օբյեկտ։ Գերճշգրիտ հրթիռները խոցել են ուկրաինական ռազմական 12 թիրախ.

✔️Ընդհանուր առմամբ, հատուկ գործողության սկզբից ի վեր եղել է 140 ինքնաթիռ, 106 ուղղաթիռ, 498 անօդաչու թռչող սարք, 254 հակաօդային պաշտպանության համակարգ, 2397 տանկ և զրահամեքենա,1038 դաշտային հրետանային և ականանետ, 2244 միավոր հատուկ ռազմական մեքենա։

Please enter a valid URL