Search
Close this search box.

ՌԴ վարչապետը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է արագացնել

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Մոսկվայում ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և առաջարկել արագացնել Հայաստանի հետ տնտեսական գործակցության նոր ծրագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները

Հանդիպմանը Միշուստինն ասել է, որ 2021թ. Ռուսաստանն ու Հայաստանն ավելացրել են երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները մոտ 13 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա ցուցանիշի հետ՝ հասցնելով մինչև 2,6 մլրդ դոլարի:

Ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին ապրանքաշրջանառությունն ավելացել է 42 տոկոսով՝ հասնելով մոտ 430 մլն դոլարի: Նա նշել է, որ Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի տնտեսության մեջ ներդրողների և արտաքին առևտրային գործընկերների շարքում:

«Մենք, իհարկե, շահագրգռված ենք ավելացնել երկկողմ գործակցությունը, սկսել նոր համատեղ ծրագրեր տարբեր ոլորտներում, ինչպիսին է էներգետիկան, լեռնարդյունաբերությունը, տրանսպորտային ենթակառուցվածքները, դեղագործությունը, ագրոարդյունաբերական համալիրը, թվային տնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները, նորարարությունը»,- ասել է Միխայիլ Միշուստինը: Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասել է, որ Մոսկվայի և Երևանի առջև նոր «ընդհանուր մարտահրավերներ» են ծառացած:

Թե կոնկրետ ինչ նկատի ունի՝ Փաշինյանը չի հստակեցրել: «Բայց կան նաև հնարավորություններ, որոնք կարելի է գրանցել և փորձել օգտագործել դրանք»,- ասել է Փաշինյանը:

Please enter a valid URL