Search
Close this search box.

ԳՇ-ն ռազմական հեղաշրջու՞մ աներ, դուք դրա հետևանքները, ներքին բախումները պատկերացնու՞մ եք

Գլխավոր շտաբը պահանջել է իշխանությունների հեռացումը, սակայն չէր կարող ռազմական հեղաշրջում իրականացնել: Այդ մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը:

«Ռազմական հեղաշրջու՞մ անեինք: Դուք պատկերացնու՞մ եք դրա ներքին ու արտաքին հետևանքները, միջազգային հանրության արձագանքը, բանակը փոխանակ երկիրն ամրացներ, թուլացնելու էր», — նշեց նա:

Խոսելով իշխանության այն մեղադրանքի մասին, թե ԳՇ-ն քաղաքականություն էր մտել, նախկին բարձրաստիճան զինվորականը նկատեց, որ այդ դեպքում «բոլորս ձերբակալված կլինեինք»:

Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ է նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի այն պնդումը, որ պատերազմի 4-րդ օրը զգուշացրել է Փաշինյանին, որ կանգնեցնի պատերազմը, Խաչատրյանը նշեց. «Ես չեմ մասնակցել Անվտանգության խորհրդի այդ նիստին, բայց հավատում եմ ԳՇ նախկին պետի խոսքերին»:

Please enter a valid URL