ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւի կարեւոր խնդիրներից է հայ եւ ադրբեջանցի գործընկերներին աջակցել՝ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հատուկ ներկայացուցիչն արդեն ակտիվորեն ներգրավվել է աշխատանքներում, օգտակար խորհրդակցություններ անցկացրել Երեւանում, մոտ ապագայում համաձայնեցվել է նրա այցը Բաքու։
Երկխոսության հիմքում ընկած են Երեւանի եւ Բաքվի միջպետական հարաբերությունների վերականգնման համար Ադրբեջանի առաջարկած հիմնարար սկզբունքները եւ, ընդհանուր առմամբ, Հայաստանի կառուցողական արձագանքն այդ առաջարկներին։
Ռուսաստանի միջնորդական ջանքերը հիմնված են Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների վրա, որոնք վերջ դրեցին տարածաշրջանում արնահեղությանն ու իրական հեռանկարներ բացեցին բարդ հումանիտար խնդիրների լուծման, տրանսպորտային հաղորդակցության վերականգնման եւ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման համար»,-ասել է Զախարովան։