Search
Close this search box.

Հասկանալի է չէ, որ Վանեցյանը դա չէր գրի․ ով է «Արթուր Վանեցյանին սիրում են նորից» գրառման հեղինակը

«Արթուր Վանեցյանին սիրում են նորից․․․» նախաբանով ֆեյսբուքյան գրառումն ու տեսանյութը տարածվել է կեղծ էջով։

Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը` նշելով, որ Արթուր Վանեցյանը ունի մեկ ֆեյսբուքյան պաշտոնական օգտահաշիվ։

««Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ունի մեկ, կրկնում եմ՝ մեկ պաշտոնական ֆեյսբուքյան օգտահաշիվ:

Կան բազմաթիվ ֆան էջեր, կողմնակիցների կողմից վարվող ոչ պաշտոնական էջեր, որոնք, բնականաբար, Արթուր Վանեցյանի դիրքորոշումը չեն արտահայտում:

Մի՛ տրվեք սադրանքների, մի տրվեք քպ ական մեդիաների կողմից այս օրերին տարածվող մանիպուլացիաներին:

Լավ, հասկանալի է չէ, որ Վանեցյանը չէր գրի, որ մարդիկ սիրում են Վանեցյանին»։

Ներկայացնում ենք նաև տարածված գրառման լուսանկարը․

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին՝ քաղաքացիներին հրավիրելով հրապարակ։

Please enter a valid URL