Search
Close this search box.

Նոր տեղեկություններ՝ Պուտին-Փաշինյան հանդիպումից

Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը Նովո-Օգարյովոյում կայացած հանդիպման ժամանակ նշել են երկու երկրի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության բարձր մակարդակը, Ռիա Նովոստիի փոխանցմամբ նման հայտարարություն է տարածել Կրեմլը։

«Հաստատվել է տարբեր մակարդակներում երկկողմ արտաքին քաղաքական խորհրդակցությունների պրակտիկայի օգտակարությունը: Ընդգծվել է ռուս-հայկական միջխորհրդարանական ինտենսիվ երկխոսությունը շարունակելու պահանջը, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության բարձր մակարդակը»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, կողմերը պայմանավորվել են ակտիվացնել եռակողմ համագործակցությունը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը։

Փաշինյանը Պուտինին հրավիրել է այցելել Երևան՝ կապված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի երկրորդ կեսին կայանալիք նստաշրջանի հետ, հրավերն ընդունվել է։

Please enter a valid URL