Այսօր հերթական անգամ գերիների փոխանակություն է տեղի ունեցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։ Փոխանակվել է վաթսուն զինվորական, որից տասը՝ սպաներ։ Միաժամանակ նաեւ տուն կվերադառնան տասնվեց քաղաքացիական անձ։ Ընդհանուր առմամբ՝ 76 մարդ։
Հիշեցնենք, որ առաջին գերիների փոխանակությունն Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ տեղի է ունեցել մարտի քսանչորսին, երկրորդը՝ ապրիլի մեկին, իսկ երրորդը՝ ապրիլի իննին։