Մոսկվայում մահացած են գտել «Գազպրոմբանկ»-ի նախկին փոխնախագահ Վլադիսլավ Ավաևին, կնոջն ու անչափահաս դստերը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
Բոլոր մահացածները հրազենային վնասվածքներ են ստացել։
«Նախնական վարկածի համաձայն՝ Ավաևը սպանել է կնոջն ու դստերը և ինքնասպան եղել»,- ասել է աղբյուրը։
Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչության մամուլի ծառայությունն այս վարկածն առաջնային է համարել։ ՏԱՍՍ-ի աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպի պատճառ կարող էր լինել կենցաղային վեճը։