Սիփան Փաշինյանը Ուկրաինայից հեռացե՞լ է Գերմանիա. Նման վերտառության ֆեյսբուքի իր էջում գրառում է արել լրագրող Ոսկան Սարգսյանը։
«2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը, Տավուշի մարզում ամենամեծ թվով քվեներն էր ստացել: Սակայն 2021թ. հունիսի 20-ին կայացած ԱԺ ընտրություններին նա չմասնակցեց, հեռացել էր քաղաքականությունից։
2021թվականի աշնանը Սիփան Փաշինյանը տեղափոխվել է Ուկրաինա, ուր բուքմեյքերական ընկերություն է բացել, մայրաքաղաք Կիեւի մոտ գործարկել լվացող նյութերի արտադրամաս։
Իջեւան քաղաքից ստացված տեղեկություններով՝ Սիփան Փաշինյանը պատերազմի մեջ գտնվող Ուկրաինայից տեղափոխվել է Գերմանիա։ Թե Սիփան Փաշինյանը Գերմանիայում ինչով է զբաղվում, հայտնի չէ»,-գրել է նա։