Search
Close this search box.

«5165» կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը և համախմբվում է Փաշինյանի հրաժարականը պահանջելու և Հայաստանը ճգնաժամից հանելու գաղափարի շուրջ

«5165» կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանը հայտարարել է, որ կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը և համախմբվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու և Հայաստանը ճգնաժամից հանելու գաղափարի շուրջ:

«Կոչ ենք անում բոլորին, բոլոր կուսակցություններին հետևել մեր օրինակին, որպեսզի կարողանանք հավատ և վստահություն արթնացնել մեր ժողովրդի մեջ: Սա խմբային, թիմային պայքար չէ, սա վեր է բոլոր թիմային և կուսակցական շահերից: Մենք պայքարի ենք դուրս գալիս հանուն հայրենիքի, հանուն Արցախի: Մի անձնավորեք այս պայքարը, հայրենիքի առջև յուրաքանչյուրդ ունեք ձեր պարտքը, դուրս եկեք, համախմբենք միավորվենք և հայրենիքը դուրս հանենք այս ծանրագույն վիճակից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Տոնոյանը:

Please enter a valid URL