Մեղադրողն այսօր դատարանում միջնորդեց ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին՝ «Ալրաղացի Լյով» մականունով, դատապարտել 11 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է Ա1+-ը։
Մեղադրողը հիմնավորված համարեց նրան առաջադրված մեղադրանքը։ Ըստ մեղադրանքի` Լեւոն Սարգսյանը, մասնակցելով ՀՀ քաղաքացիներ Արա Կարապետյանի և Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով պատվիրել և ղեկավարել է կազմակերպված խմբի կողմից Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող, Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 բ հասցեում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը: