ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ գեներալ-գնդապետ Միխայիլ Միզնցևը հայտնել է, որ Կիևի ռեժիմը մի շարք արևմտյան երկրների աջակցությամբ ավարտում է հրեշավոր սադրանքների նախապատրաստումը Զապորոժյեի, Նիկոլաևի, Օդեսայի, Սումի և Խարկովի մարզերում․
«Ռուսաստանը օպերատիվ ապացույցների բազա ունի Կիևի կողմից պատրաստվող սարսափելի սադրանքների մասին»։
Միզինցևը հայտարարել է, որ այս տարածաշրջաններում Զատկի գիշերը (ապրիլի 23-ից 24-ը) ծրագրվում է ականանետերից գնդակոծել ուղղափառ տաճարները՝ հետագայում խաղաղ բնակչության զանգվածային սպանության մեջ ռուս զինծառայողներին մեղադրելու համար։
«Կոչ ենք անում ՄԱԿ–ին, ԵԱՀԿ–ին, Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը և այլ միջազգային կառույցներին անհապաղ ազդել Կիևի ռեժիմի վրա` անմարդկային, բարոյականության և միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը անտեսող սադրանքները կանխելու համար»,– ասել է գեներալը։