Search
Close this search box.

Երասխում հեռացրել են Հայաստանի դրոշը

Արարատի մարզի Երասխ համայնքի շրջանաձեւ հրապարակից հանվել է Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը։ Կից հրապարակված լուսանկարներում դրոշակաձողն առանց Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշի է։

Yerkir.am-ը փորձեց կապ հաստատել Արարատի մարզպետարանի պատկան մարմինների հետ՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ է հանվել եւ ե՞րբ իր տեղում կլինի ՀՀ դրոշը, սակայն զանգերը մնացին անպատասխան։

Please enter a valid URL