Search
Close this search box.

Սերգեյ Բագրատյանի որդին ազատ արձակվեց. նրան մեղադրանք է առաջադրվել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ 27-ամյա Շանթ Բագրատյանը, քիչ առաջ ազատ է արձակվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Շանթ Բագրատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

Ըստ շրջանառվող լուրերի՝ նա մեղադրվում է ապրիլի 2-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու եւ մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։

Նշենք, որ Վահե Ասատրյանը նույնպես ձերբակալված է եղել, որը քիչ առաջ ազատ արձակվեց։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Գազալցակայանի տնօրենին նույնպես մեղադրանք է առաջադրվել։

Please enter a valid URL