ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին ձերբակալվել է։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Երևանի բնակիչ 27-ամյա Շանթ Բագրատյանը ձերբակալվել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հարուցված քրեական գործի շրջանակներում։ Նա այժմ գտնվում է ոստիկանության Վայոց Ձորի բաժնի ձերբակալվածների պահման վայրում։
Նշենք, որ Շանթ Բագրատյանը կասկածվում է գազալցակայանի տնօրենին ծեծի ենթարկելու մեջ։