Search
Close this search box.

5165 շարժումն ապրիլի 19-ից Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով անժամկետ պայքար է սկսում

5165 շարժումը ապրիլի 19-ից Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով անժամկետ պայքար է սկսում։

«Ապրիլի 19-ից սկսում ենք անդադար ռեժիմի գործողություններ՝ հասնելու Նիկոլ Փաշինյանի հեռացմանը 5165 շարժումը, հասարակական գործիչներ Էդգար Ղազարյանը, Ավետիք Չալաբյանը, Արցախի կարգավիճակի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների հայտարարությունները համարելով Արցախն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամություն՝ ելնում են անժամկետ պայքարի՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով»,-այս մասին հայտնել են շարժումից։

Գործողությունների մեկնարկը կտրվի ապրիլի 19-ին՝ ժամը 12.00-ին, Ազատության հրապարակում հրավիրվելիք մամուլի ասուլիսով։

Please enter a valid URL