Search
Close this search box.

Եվրոպայի երիտասարդների առաջնությունում հայ բռնցքամարտիկները ևս 2 հաղթանակ են գրանցել

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է, որ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում հայ մարզիկները ևս երկու հաղթանակ են գրանցել:

Այս անգամ հաղթանակ են տոնել 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանն ու 60 կգ քաշային էրիկ Իսրայելյանը, որոնց համար սա այս առաջնությունում արդեն երկրորդ հաղթանակն էր։ Իսրայելյանը հաղթել է ռումինացի Ֆլորին Քամինին, իսկ Մկրտչյանը` իռլանդացի Անտուան Թոմաս Մքդոնալդին։ Հիշեցնենք, որ այսօր հաղթական օրվա մեկնարկը տվել էր 67 կգ քաշային Արես Հակոբյանը, որը առավելության էր հասել էստոնացի Մաքսիմ Մակառովի նկատմամբ։ Այնուհետև բացահայտ առավելությամբ մոլդովացի մրցակցին հաղթել էր 80 կգ քաշային Համլետ Ադամյանը։

Հաղթանակներ էին տոնել նաև 51 կգ քաշային Արեն Ասլամազյանն ու 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը։ Մրցակցի առողջական վիճակից ելնելով` մրցավարները 3-րդ ռաունդում դադարեցրին մենամարտն ու հաղթանակը շնորհեցին հայ մարզիկին։

Please enter a valid URL