Search
Close this search box.

Առավոտյան Ազատության հրապարակ եկան անժամկետ հացադուլ հայտարարած Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը

Առավոտյան Ազատության հրապարակ եկան 44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը, որոնք երեկ հայտարարել էին անժամկետ հացադուլի մասին։

Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի մասնակից, պահեստազորի ավագ լեյտենանատ Նվեր Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

առանց իշխանական և կարգավիճակային շարժառիթների,

որպես Անկախության սերնդի ներկայացուցիչներ.

հայտարարում ենք անժամկետ հացադուլ և առավոտյան ժամը 09։00-ից լինելու ենք Ազատության հրապարակում։

Հացադուլի նպատակը մեր սերնդի ներկայացուցիչների ուշադրության սևեռումն է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և կոնկրետ՝ գործնական քայլերի կատարման ուղղորդումը։

Քայլը ծայրահեղական է, ինքնաբուխ, բայց համարժեք իրավիճակին։

Այն կոչ է, ծառայելու օրինակ։

Մեր լավ և ազնիվ ընկերներ, հարազատներ, բարին կամեցողներ կարող եք միանալ մեզ ցանկացած՝ ձեր հնարավորությունների սահմանների կարգավիճակով։

Արցախում ապրում են մեզ պես և մեզնից ուժեղ մարդիկ, ընտանիքներ, երեխաներ՝ հայրենակիցներ։ Հիմա ոչինչ չանելը հավասար է ուրացման։

Կամքը ուժ է։ Երիտասարդությունը կարգավիճակ։

Եկե՛ք միավորենք անհրաժեշտը, որովհետև «թշնամին նույն թշնամին է…, մենք էլ՝ նույն մենք»։

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, ավելի վաղ Ազատության հրապարակում նստացույց էր սկսել «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը։

Please enter a valid URL