Search
Close this search box.

Ինչ իրավիճակ է Արցախում. ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռուս խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Տուժածներ չկան։

Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարության, ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ իրավիճակը կարգավորվել է։
Ապահովված է Լաչինի միջանցքով Ադրբեջանի զինված ուժերի չորս շարասյուների ուղեկցումը՝ երկուսը հյուսիսային և երկուսը՝ հարավային ուղղություններով:

Ռուս խաղաղապահները չորս երթուղիներով պարեկություն են իրականացրել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։
Խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորների խմբերը շարունակում են ստուգել տեղանքն ու այն մաքրել ականներից և չպայթած զինամթերքից: Օրվա ընթացքում մաքրվել է 0,5 հա տարածք։

Please enter a valid URL