Search
Close this search box.

Մենք կարող ենք պայքարել Ռուսաստանի Դաշնության դեմ նույնիսկ 10 տարի․ Զելենսկի

Ուկրաինան չի կարող զիջել իր տարածքները: Այս մասին պատասխանելով Ռուսաստանի հետ բանակցությունների հեռանկարների մասին հարցին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին` CNN-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է կիրակի օրը։

«Մենք չենք կարող զիջել մեր տարածքը, բայց պետք է ինչ-որ երկխոսություն գտնենք Ռուսաստանի հետ, եթե նրանք ունակ են դրան, ապա մենք պատրաստ ենք»,- ասել է նա։

«Եթե խոսելու հնարավորություն լինի, ուրեմն կխոսենք, բայց ոչ ռուսական վերջնագրի հիման վրա, սա մեր նկատմամբ վերաբերմունքի խնդիր է»,- հավելել է նա։

Միաժամանակ Զելենսկին նշել է, որ որքան շուտ դա տեղի ունենա (երկխոսությունը սկսվի,- նշում է ՏԱՍՍ-ը), այնքան քիչ մարդ կմահանա, սակայն նա չի բացառել այլ տարբերակ։

«Մենք կարող ենք պայքարել Ռուսաստանի Դաշնության դեմ նույնիսկ 10 տարի»,- հավելել է նա։

Please enter a valid URL