Search
Close this search box.

Եռաբլուրում գողություն է տեղի ունեցել

Եռաբլուրում գողություն է տեղի ունեցել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է 44-օրյա պատերազմի զոհված հերոսներից Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը:

«Ես չգիտեմ ինչ բառով դիմեմ Եռաբլուրի գողերին,լավ դուք խիղճ ունե՞ք, ոնց կարելիա գիշերը մեքենայով գալ կանգնել ու սրբել տանել ամեն ինչ անգամ խաղալիքներ, ու շատ լավա եղել, որ ծեծ եք կերել ու էն բանից հետո,որ մուննաթ եք եկել թե բա «կարողա սոված մեռնեմ»։Տո պիտի սատկեիր, բայց նման բան չանեիր ու էն էլ ընտանիքով»,-գրել է նա՝ նշելով, որ ինքը դեմ չէ, եթե կոնֆետ են վերցնում, բայց նպատակային թալանն անընդունելի է։

«Խնդրում եմ չասեք դրածա թող տանեն, էտքանը լավ հասկանում ենք, բայց դա օգտվել չի, դա գողություն է սրբավայրից»,-նշել է նա։

Please enter a valid URL