Քիչ առաջ քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև։ Ոստիկանները փորձում էին տարածքից հեռացնել ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին։
Ոստիկանները թույլ չեն տալիս ակցիայի մասնակիցներին վրաններ տեղադրել Ազատության հրապարակում։
«Մենք պետք է այստեղ վրաններ տեղադրենք։ Տեսաք, որ ոստիկանները անհասկանալի կերպով եկան ու հարձակվեցին մեզ վրա։ Ինձ ասացին, որ ոստիկանները ոնց որ առևանգել են, գողացել են մեր վրանները»,- լրագրողների հետ զրույցում նշեց Վանեցյանը։