Search
Close this search box.

6 մեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթար Երևանում

Այսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում «Լամբադա մոստի» հարևանությամբ՝ Արաբկիրի եղեկեցու դիմաց, բախվել են BMW, Nissan X-Trail, Mitsubishi Pajero, 2 Nissan Teana, Nissan Bluebird, Toyota Prius մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Please enter a valid URL