ՌԴ Պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինը անսպասելիորեն երկու պայման է առաջադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, գրում են ուկրաինական զլմ-ները։
Պահանջները վերաբերում են Ղրիմից և ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելուն, ինչպես նաև Դոնբասից «զորքերի դուրսբերմանը»։
Վոլոդինն ասել է, որ Զելենսկին «պետք է անհապաղ կատարի այդ պահանջները», եթե «մտածում է Ուկրաինայի քաղաքացիների մասին»։
«Առաջինը, զորքերը դուրս բերեք «Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների» տարածքից: Երկրորդը, պայմանագրային հիմունքներով ամրագրեք Ղրիմը և Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակը ճանաչելու, ինչպես նաև երկիրը դենացիֆիկացնելու և ապառազմականացնելու պարտավորությունները», ասել է Վոլոդինը:
Միջազգային լրատվամիջոցները նկատել են, որ Ուկրաինա ներխուժումից ի վեր ՌԴ պահանջները պարբերաբար փոխվում են եւ երբեմն հակասում են միմյանց, ինչն ակնհայտ է ՌԴ առաջին դեմքերի հայտարարությունների համեմատությունից։ Տվյալ պարագային, Վոլոդինի հայտարարությունը հակասում է ՌԴ այլ պաշտոնյաների հայտարարություններին։ Փորձագետները սա բացատրում են ներիշխանական տարբեր խմբավորումների միջեւ պայքարով։