«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը քաղաքական ակցիա է սկսել Ազատության հրապարակում՝ կոչ անելով քաղաքացիներին գալ այնտեղ և պայքարել իշխանությունների որոշման դեմ՝ թողնել Արցախն Ադրբեջանի կազմում:
«Այս իշխանություններն արդեն համակերպվել են, որ Արցախը պետք է հանձնեն Ադրբեջանին: Ես եկել եմ Ազատության հրապարակ ու այլ տեղ չեմ գնալու, միացե՛ք ինձ», — ֆեյսբուքյան լայվի միջոցով դիմել է քաղաքացիներին նա: