Search
Close this search box.

Կրակահերթ Ստեփանակերտում. կա զոհ

Ստեփանակերտում զինված քաղաքացին մուտք է գործել ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 2-րդ հարկ եւ ինքնաձիգով թիրախային կրակահերթ արձակել ծառայություն իրականացնող անձնակազմի ուղղությամբ, կա զոհ: Այս մասին հայտնում են ԱՀ Ոստիկանությունից:

«Ապրիլի 16-ին ժամը 22:25-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Սերգո Շաքարյանը (ծնված 1969թ.) ապօրինի մուտք է գործել Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոցի փողոցում տեղակայված ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 2-րդ հարկ և իր մոտ առկա «АК-74» տիպի ինքնաձիգով թիրախային կրակահերթ արձակել ծառայություն իրականացնող անձնակազմի ուղղությամբ:

Ոստիկանության ավագ տեսուչ հերթապահ Ժ.Ե.-ն կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է:

Այնուհետև Սերգո Շաքարյանը նույն նպատակով հետապնդել է ՕԿԿ կրտսեր տեսուչ հերթապահ Ա.Խ.-ին, սակայն վերջինիս հաջողվել է խուսանավել:

Քիչ անց Ս.Շաքարյանը բերման է ենթարկվել ոստիկանություն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Սերգո Շաքարյանը ձերբակալվել է:

Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական գործողություններ, իրականացվում է նախաքննություն»:

Please enter a valid URL