Search
Close this search box.

Ծավ գյուղի հարակից տարածքներում ադրբեջանական դիրքեր չկան. ՊՆ

Սյունիքի մարզի Ծավ գյուղի մոտ ադրբեջանական դիրքեր չկան, Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Մարտի 17-ին Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ադրբեջանական զինծառայողները ոչ թե 3 երեք ուղղությամբ են ներխուժել Հայաստանի տարածք (Վարդենիս համայնք, Իշխանասար և Ներքին Հանդ), այլ 4։ Նրա խոսքով` Ադրբեջանի ԶՈւ–ն ներխուժել է նաև Սյունիքի մարզի Ծավ գյուղին հարող սահմանային հատված։

Ապրիլի 11-ին Թաթոյանը հրապարակեց Հայաստանի տարածքում ադրբեջանական զինուժի դիրքերի ինտերակտիվ քարտեզը, որտեղ նշված էր նաև Ծավ գյուղի տարածքը։
«Ծավ գյուղի հարակից տարածքներում ադրբեջանական դիրքեր չկան»,–հայտնում են ՊՆ-ից։

Հարցին, թե ինչու ՊՆ–ն Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից Ներքին Հանդի հատվածում ներխուժման մասին չի տեղեկացրել 2021 թվականին, գերատեսչությունից պատասխանել են, որ ՊՆ-ն սահմանված կարգով համապատասխան գերատեսչություններին իրազեկում է սահմանային իրադրության վերաբերյալ։

Ավելին` ՊՆ-ն պնդում է, որ Ներքին Հանդի և ՀՀ սահմանամերձ բոլոր բնակավայրերի բնակչությունը դեռևս 2020թ. նոյեմբերից զգուշացվել է հնարավոր բոլոր վտանգների մասին։
Ներքին Հանդ գյուղում տիրող իրավիճակի մասին կարդացեք մեր նյութում։

Please enter a valid URL