Search
Close this search box.

Բալամ, արթնանալ ու արթնացնել է հարկավոր, էս ի՞նչ համատարած թմրածություն է. Ազատ Աբրահամյան

Երգիչ, երգահան Ազատ Աբրահամյանը գրում է.

88-ի արցախյան հաղթանակն անհավանական էր թվում։ Ինչպես և սովետի փլուզումը, Հայաստանի անկախացումը, և այլն։
Այլ ժամանակնե՞ր էին, այլ իրավիճակնե՞ր…
Չկա նման բան։

Էսօր էլ գուցե շատ բաներ անհավանական են թվում,բայց էլի՝ որևէ անհնարին բան գոյություն չունի։
Հարկավոր է միայն միասնական լինել,
Հասկանալ՝ գիտակցել, ու բռունցքվել…
Խնդիրը սրանում է։

Կարո՞ղ ենք արդյոք մեր նեղ անձնայինը ստորադասել համընդհանուրի, ազգայինի, պետականությանը։
Թե չէ՝ մեր «հանգրվանը» մոտ է…
Իսկ, եթե կարողանանք, հարկավոր է գոյության կռվի դուրս գալ։
Սոսկ խոսքեր չեն…

Էնպես բաժան-բաժան կանեն,որ չենք էլ հասցնի հասկանալ։
Բալամ,արթնանալ ու արթնացնել է հարկավոր, էս ի՞նչ համատարած թմրածություն է…

Please enter a valid URL