Search
Close this search box.

ՃՈ նախկին պետը զենքով «Մուրացան» հիվանդանոց գնացել է, բայց ինչպես ինքն է պնդում՝ ծեծկռտուքին չի մասնակցել

ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը հերքում է «Մուրացան» հիվանդանոցում նախօրեին տեղի ունեցած ծեծկռտուքին իր մասնակցությունը:

Հիշեցնենք, որ ըստ shamshyan.com-ի նշված հիվանդանոցի անվտանգության աշխատակից Վահագն Շիրինյանը ծառայության մեջ է եղել, երբ մի քաղաքացի փորձել է մտնել հիվանդանոց, սակայն Վ․ Շիրինյանը նրան հայտնել է, որ այդ ժամին նշված վայրով արգելվում է մուտք գործել հիվանդանոց, ինչը զայրացրել է այդ քաղաքացուն, և ըստ Վ Շիրինյանի ահազանգածի՝ այդ քաղաքացին զենքով հարձակվել է իր վրա, ծեծի ենթարկել, պատճառելով մարմնական վնասվածք, որից հետո մի խումբ անձինք ժամանել են հիվանդանոց և շարունակել խոչընդոտել իր աշխատանքը, հարձակվել ու հարվածներ են հասցրել, ինչը ֆիքսվել է նաև հիվանդանոցում տեղադրված տեսախցիկների միջոցով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ․ Շիրինյանի հայտնած տղամարդը ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանն է։

«Անլուրջ, չեմ ուզում որակում տալ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է, հղում են անում տեսանյութերին, համեմատեք, տեսեք՝ ես այդտեղ եղե՞լ եմ, թե՞ ոչ»,- Aravot.am-ին ասաց Արմեն Հակոբյանը:

Please enter a valid URL