Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախկին միութենական հանրապետություններից Ռուսաստանի քաղաքացիությունն ընդունել է 137,7 հազար մարդ, որոնց 7,9%-ը Հայաստանի քաղաքացիներ են:
Այս մասին ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնից։
«Ռուսաստանի քաղաքացիությունն առավել գրավիչ է մնում նախկին միութենական հանրապետություններից եկածների համար, որոնց մասնաբաժինը 2022 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստացած անձանց ընդհանուր թվականակում կազմել է 97,2 % կամ 137,7 հազար մարդ, այդ թվում՝ 39,6%-ը Ուկրաինայի քաղաքացիներ, 23,9 %-ը՝ Տաջիկստանի, 8%-ը՝ Ղազախստանի, 7,9%-ը՝ Հայաստանի, 4,7%-ը՝ Ուզբեկստանի, 4,5%-ը՝ Ադրբեջանի, 3,6%-ը՝ Ղրղզստանի, 3,1%-ը՝ Բելառուսի, 3%-ը՝ Մոլդովայի»,- ասել է գործակալության զրուցակիցը: