Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին Գյումրիում է:
«Համաձայն չեմ» շարժումը բողոքի ակցիա է անցկացնում Գյումրիում: Նրանք զգուշացնող ժապավենով, որի վրա գրված է «համաձայն չեմ» կանգնել են փողոցում եւ լուռ ակցիա են անցկացնում` իրենց դժգոհությունը հայտնելով Փաշինյնաի վարած քաղաքականությանը:
«Համաձայն չեմ երկրում տիրող իրավիճակին, համաձայն չեմ, որ չենք կարող մեզ դրսեւորել որպես արժանապատիվ քաղաքացի եւ այս լռությանը համաձայն չենք»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նշենք, որ ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ:
«Համաձայն չեմ» շարժման համկարգող Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան լայվով հայտարարեց, որ սա շարման առաջին ակցիան է, հետագայում ավելի կոնկրետ գործողությունների կդիմեն: