Search
Close this search box.

Շիրակի մարզպետի եղբայրը հրաժարվել է մանդատից, հարսը՝ պաշտոնից․ եղբայրը լքում է ՔՊ-ի շարքերը․ ինչ է կատարվում Փաշինյանի ՔՊ- ում

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը, որը Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է, քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ դուրս է գալիս ՔՊ-ի շարքերից, վայր է դնում նաև ավագանու իր մանդատը։

Նա հրապարակել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին ու Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանին հղված իր դիմումները։

Թե որն է պատճառը, Արման Բաղդասարյանը չի մանրամասնել։ Արման Բաղդասարյանի կինը՝ Անի Քոչարյանը, որը զբաղեցնում է Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետի ժ/պ-ի պաշտոնը, գրեթե միաժամանակ գրառում է կատարել՝ հայտնելով, որ ապրիլի 15-ից սեփական դիմումի համաձայն այլևս չի զբաղեցնելու այդ պաշտոնը։ Թե ինչու, կփորձենք պարզաբանումներ ստանալ նրանցից։

Please enter a valid URL