Այսօր առավոտյան պայթյուններ են լսվել Լվովում։ Լվովի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին Telegram-ում հայտնել է, որ օդային տագնապը քաղաքում հնչել է տեղական ժամանակով ժամը 05:46-ին և տևել մինչև 07:02-ը:
Այս ամբողջ ընթացքում, ըստ Կոզիցկու, աշխատել են ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգերը։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։