Ուկրաինայում հակամարտության սրման սկզբից մոտ 3 հազար ուկրաինական ԶՈւ-ի զինծառայող է զոհվել, 10 հազարը՝ վիրավորվել. Զելենսկի։
***
Ուկրաինայի վարչապետը և մի շարք այլ ուկրաինացի պաշտոնյաներ հաջորդ շաբաթ կմեկնեն Վաշինգտոն. Reuters.
***
ԱՄՆ իշխանությունները ակնկալում են, որ Ռուսաստանի հատուկ գործողությունն Ուկրաինայում կշարունակվի մինչև 2022 թվականի վերջը. Բլինկեն։
***
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ ուկրաինական իրադարձություններն իրեն ցեղասպանություն են թվում, տարակուսանք են առաջացրել ամերիկյան հետախուզության մեջ. NBC։
***
Բրիտանական հատուկ ջոկատայինները փետրվարից ի վեր առաջին անգամ վերադարձել են Ուկրաինա և վերսկսել են ուկրաինական զորքերի մարզումները Կիևում և շրջակայքում. Times։
***
ԱՄՆ-ը փորձում է սպառնալիքների միջոցով ստիպել Լատինական Ամերիկայի երկրներին միանալ հակառուսական պատժամիջոցներին. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անտոնով.
***
Ուկրաինացի զինյալները Կրամատորսկի շրջանի Լիման քաղաքում ձերբակալել և խոշտանգում են 837 մարդու. ՌԴ պաշտպանության նախարարություն.
▫️Նրանց մեղադրում են ռուսամետ հայացքների մեջ, ասել է Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը
▫️Ուկրաինական զորքերը Չեռնիգովի շրջանի մի քանի բնակավայրերի մոտ ականապատել են ճանապարհների եզրերը։
▫️Ազգայնականները շարունակում են որպես կենդանի վահան պատանդ պահել ինը պետությունների ավելի քան 6000 օտարերկրյա քաղաքացիների։
▫️Ռուսաստանի Դաշնության զինված ուժերն առանց Կիևի իշխանությունների օգնության մեկ օրում Ռուսաստան են տարհանել ավելի քան 23 հազար մարդու Ուկրաինայի վտանգավոր շրջաններից, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններից։ Հատուկ գործողության մեկնարկից ի վեր Ռուսաստան է տարհանվել ավելի քան 821 հազար մարդ։