Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանական զորքերը քիչ առաջ համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր

Ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում են կատարել:

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը քիչ առաջ համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Մարտակերտի շրջանի Յարըմջա բնակավայրի շրջանում արձանագրվել է Ադրբեջանի կողմից շփման գծի հաստատված խախտում:

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ միջոցներ են ձեռնարկվում միջադեպի կարգավորման ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Please enter a valid URL