«Հանուն հայ զինվոր» ՀԿ-ի նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մարտակերտի շրջանի ուղղությամբ` չշփոթել Մարտակերտ քաղաքի հետ, թշնամին խախտել է ձևավորված շփման գիծը։ Միով բանիվ, առաջ են եկել։ Սա պաշտոնապես հաստատել են նաև ռուսները, իսկ իմ տեղեկություններով, առաջ գալուց հետո, այժմ, թշնամին փորձում է ամրանալ` իրականացնելով ամրաշինական աշխատանքներ։