Search
Close this search box.

Ինչ է ասում Զելենսկին պատերազմի 51-րդ օրը

Աշխարհի բոլոր երկրները պետք է պատրաստ լինեն նրան, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է մարտավարական միջուկային զենք կիրառել Ուկրաինայի դեմ պատերազմում։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկին նշել է, որ Պուտինը կարող է գնալ միջուկային կամ քիմիական զենքի կիրառման, քանի որ «չի գնահատում Ուկրաինայի ժողովրդի կյանքը»։

«Ոչ միայն ես, ամբողջ աշխարհը, բոլոր երկրները պետք է անհանգստանան, քանի որ սա կարող է իրական տեղեկություն չլինել, բայց կարող է ճիշտ լինել… Քիմիական զենք, նրանք կարող են դա անել, նրանց համար ժողովրդի կյանքը ոչինչ է… Պետք է մտածել, չվախենալ, այլ պատրաստ լինել։ Բայց սա Ուկրաինայի հարցը չէ, կարծում եմ, ոչ միայն Ուկրաինայինը, այլ ողջ աշխարհինը»,- ասել է Զելենսկին։

Please enter a valid URL