Հարավային ռազմական օկրուգի` Հայաստանում տեղակայված ռազմակայանի բանակային ավիացիայի Մի-8ՄՏՎ և Կա-52 «Ալիգատոր» ուղղաթիռների անձնակազմերը ուսումնական թռիչքներ են իրականացրել բարձր լեռնային տեղանքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Մշակվել է Հարավային ռազմական օկրուգի բազայի զինծառայողների փոխգործակցությունը «Ալագյազ» և «Կամխուդ» բարձրադիր գոտիներում բանակային ավիացիայի ստորաբաժանումների հետ։ Զինծառայողները մշակել են շարժիչներից մեկի խափանման դեպքում ինքնաթիռի վթարային վայրէջք, ինչպես նաև թռիչքուղու մասնակի ոչնչացման դեպքում սահմանափակ տարածքում վայրէջք կատարելու վարժություններ» ,– նշված է հաղորդագրության մեջ։